Ճապոնացիների ավելի քան 65%-ը պահանջում է երկրում արտակարգ դրություն սահմանել՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թվի աճի պատճառով, ցույց է տալիս Kyodo գործակալության հարցումը:
Միևնույն ժամանակ, հարցվածների գրեթե 28%-ը կարծում է, որ նման արմատական միջոցառումների անհրաժեշտություն չկա: Ճապոնացիների մոտ 60%-ը դժգոհություն է հայտնել կորոնավիրուսի պայմաններում իշխանությունների գործողություններից:
Ճապոնիայում, մի քանի օր անընդմեջ, նոր դեպքերի ամենօրյա աճը բարձրագույն մակարդակում է ապրիլի սկզբից ի վեր: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 24 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 19 հազար մարդ, մահացել է գրեթե հազար հիվանդ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 14 միլիոնը, մահացել է ավելի քան 600 հազար մարդ:











































