Օրերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նախագահն ասել էր, որ Երևանի այգիները նրա «թոքերն» են, և, որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ։









































