Կալիֆոռնիայի Սան Դիեգո համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կարողացել են պարզել, որ բջիջների ծերացումը ծրագրավորված պրոցես է, ոչ թե դրանցում վնասակար նյութերի կուտակման հետևանք: Համապատասխան զեկույցը հրապարակվել է Science գիտական ամսագրում:
Նման եզրակացության են հանգել մասնագետները խմորիչ բջիջների ուսումնասիրությունից հետո, որոնք, ինչպես պարզվել է, ունեն ծերացման երկու տարբեր ձևեր. մեկը ծերանում է բջջակորիզի դեգրադացման, մյուսը` միտոխոնդրիայի վնասման հետևանքով:
«Կատարված եզրակացությունների հիմքի վրա մշակվել են մոդելներ, որոնք խոչընդոտում են ծերացման զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գիտնականները կարծում են, որ քրոմատինի փոփոխությունը և միտոխոնդրիայի նվազեցումը համարվում են կոնսերվացման գործընթացներ, որոնք հանգեցնում են բջիջների ծերացման:
Այնուամենայնիվ, փորձագետներին չի հաջողվել պարզել, թե հատկապես որ ճանապարհով կզարգանա որոշակի բջիջների ծերացումը:











































