Հայտնի է դարձել զրույցների ժամանակ ամենաանցանկալի թեման: Ինչպես պարզվել է, դա անձնական ֆինանսների հարցն է: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Նշվում է, որ միլիոնավոր մարդիկ չեն ցանկանում կամ մեծ դժկամությամբ են իրենց ընկերների կամ գործընկերներ հետ խոսում իրենց եկամուտների մասին:
Այս արդյունքը ստացվել է շոտլանդական Scottish Widows ապահովագրական ընկերության կողմից բրիտանացիների շրջանում անցկացված հարցման միջոցով: Պարզվել է, որ հարցվածների 2/3-ը չեն ցանկանում քննարկել իրենց ֆինանսական վիճակը, աշխատավարձերն ու թոշակները: Այն հարցին, թե ինչո՞ւ է անձնական ֆինանսների հարցը արգելված թեմա համարվում զրույցների ժամանակ, մոտ 75%-ն ասել է, որ նպատակահարմար չեն գտնում բարձրացնել այդ հարցը, իսկ 10%-ն ասել է, որ իրենց ամուսիններն ու կանայք չեն սիրում, երբ իրենք այդ հարցը քննարկում են ընկերների հետ:
Scottish Widows ընկերության փորձագետ Քեթրին Ստուարտն ասել է, որ բրիտանացիներն ուղղակի այնպիսի ազգ են, որ չեն ցանկանում գումարների հարց բարձրացնել: Իսկ ահա այն ամենը, ինչ վերաբերում է առողջությանը, երջանկությանը և այլն, միշտ դիմելու կարիք լինում է, ինչն էլ ապացուցվում է հարցումներով: