Thursday, 25 06 2026
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է
08:30
Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
07:50
Նավթի գները նվազել են – 24/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին

Գյումրիում հորդառատ անձրևից տուժած 6 ընտանիք բնակարան է ստացել, մյուսները՝ գումարային փոխհատուցում

Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած հորդառատ անձրևի հետևանքով տուժած մոտ 100 ընտանիքի քաղաքի ավագանու արտահերթ նիստի որոշմամբ փոխհատուցում է հատկացվել: Գյումրու քաղաքապետարանի համապատասխան վարչությունները ուսումնասիրություններ են կատարել, որի համաձայն գումարային ու բնակարանային հատկացումներ են արվել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը տեղեկացրեց՝ տեղում ծանոթանալով վնասի չափին, բնակիչներին գումարներ են հատկացվել։ Ընդհանուր առմամբ համայնքային բյուջեից հատկացվել է  10 մլն դրամ, որից 7 մլն դրամն արդեն բաշխվել է տուժած բնակիչներին։ Իսկ մնացած 3 միլիոն դրամը կհատկացվի հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզված տուժած բնակիչներին։

«Մոտ 100 տնակային տնտեսության մասին է խոսքը։ Աս թիվը դեռևս վերջնական չէ, որովհետև երեկ ևս ունեցել ենք այցելություններ տարբեր հասցեներով, որոնց մասին տեղեկությունը մեզ փոխանցվել է զանգերի միջոցով։ Հիմա էլ մեր հանձնաժողովի անդամները եղել են տնակային թաղամասերում, ուսումնասիրություններ են կատարվում»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ հատկացումները կատարվել են 70 հազար, 80 հազար, 100 հազար, 150 հազար դրամի չափով՝ կախված վնասի չափից։ Հարցին՝ հատկացված գումարը բավարա՞ր է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց հասցված վնասը վերացնել, այսինքն՝ փոխհատուցումը համարժե՞ք է վնասի չափին, մեր զրուցակիցն ասաց՝ հատկապես տնակները բավական քայքայված են և այդ գումարով մարդիկ կկարողանան փոքր-ինչ կարգավորել բնակարանը՝ ապրելու պայմաններ ստեղծելու համար։ «Այդ տնակները 32 տարվա են, որոշները շատ վատ վիճակում են»,- ցավով նշեց Սոնա Առաքելյանը։

Սակայն մեկ ուրախալի փաստ նշենք, որ տնակային ավաններում հորդառատ անձևից առավել շատ տուժած 6 ընտանիքի նոր բնակարաններ են հատկացվել, քանի որ վերջիններիս տնակներն այլևս ապրելու համար պիտանի չեն։ «Տեսեք, մենք տնակային ավաններում ունենք տնակներ, որոնց մոտով անցնում է Գյումրի գետակն ու հորդառատ անձրևների պարագայում վարարում է ու ողողում տներն ուն տնակները։ Այդ տարածքից առանձնացրել էինք 9 ընտանիքի, որից 6-ին բնակարան հատկացվեց։ Գյումրի համայնքի  ղեկավարի  2019 թվականի  նոյեմբերի  13-ի  թիվ 39-Ա կարգադրությամբ  ստեղծված սոցիալական  բնակարանների  բաշխման  հանձնաժողովի 2020թվականի  հուլիսի 15-ի թիվ  6 արձանագրությունը և   2020 թվականի  մայիսի  23-ի  թիվ 34-Ա կարգադրությամբ  ստեղծված արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասի չափի գնահատման հանձնաժողովի 2020թվականի  հուլիսի 16-ի թիվ  1 արձանագրությունը ՝  Գյումրի  համայնքի  ավագանին  որոշեց Գյումրի  համայնքի  սեփականություն  հանդիսացող  Մովսես  Խորենացի փողոց  թիվ  46/1 հասցեի   բազմաբնակարան  բնակելի  շենքի թվով  6 (վեց)  սոցիալական   բնակարանները  անժամկետ, անհատույց  օգտագործման իրավունքով տրամադրել 2020  թվականի  հուլիսի  13-ին  տեղացած  հորդառատ  անձրևի և  կարկուտի    հետևանքով  տուժած և ժամանակավոր կացարաններում (տնակում) բնակվող  անձանց։ Անցած տարվանից ունեինք 6 բնակարաններ, որոնք չէին բաշխվել ու հիմա դրանք հատկացվեցին բնակիչներին։ Երկու հատ երկու սենյականոց, 4 հատ մեկ սենյականոց բնակարան հատկացվեց հեղեղից տուժած բնակիչներին»,- տեղեկացրեց Սոնա Առաքելյանը։

Ի դեպ նշենք, որ հորդառատ անձրևի հետևանքով տուժել էին նաև քաղաքացիների մեքենաները։ Այս մասով քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց՝ քաղաքացիներից ստացված դիմումները ևս փոխանցվել են քաղաքապետարան, ուսումնասիրվում են Հանձնաժողովի կողմից՝ հասկանալու, թե ինչպիսի օգնություն կարող է համայնքը տրամադրել։

«Պետք է հավելեմ, որ Հանձնաժողովն այս պահին էլ շարունակում է աշխատել, ուսումնասիրություններ կատարել, տնակներ ու սեփական բնակարաններ այցելությունները, որպեսզի տեղում բնակիչների հետ զրույցի արդյունքում հասկանանք՝ ինչի կարիք ունեն։ Մենք ունեցել ենք բնակիչներ, որոնք ասել են, որ իրենց տեխնիկան է վնասվել։ Իրենց հատկացվող գումարն ավելի բարձր է եղել, որպեսզի կարողանան նույնից ձեռք բերել։ Գործընթացն ընթացքի մեջ է»,- ամփոփեց Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում