Thursday, 02 07 2026
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Թուրքիայի հայտարարությունները նպաստեցին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թեժացմանը․ Տողանյան

Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «ՌԲԿ» մեդիահոլդինգի հետ զրույցում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանանին առաջացած սրացման պատճառները։ Տողանյանը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած սրացմանը նախորդել է Բաքվի հայտարարությունների շարքը, որոնք երկրի հասարակությանը պատրաստում էին հնարավոր ռազմական գործողությունների։

«Հատկապես հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որը, ըստ էության, նշանակում էր Բաքվի դուրս գալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից», – ասել է դեսպանը:

Հուլիսի 6-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը ասել է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները իրականում չեն ընթանում: Նա նաև քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ պասիվության համար:

«Փաստացի, Ադրբեջանը համանախագաներին մեղադրել է անգործունակության մեջ, հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի գործում, և որ միջազգային իրավունքը իրենց համար զենքն է, ուժը, պետք է ապավինել զինված ուժերին», – ասել է Տողանյանը։

Դեսպանի կարծիքով՝ այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին (հուլիսի 14-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ անհապաղ պատերազմ սկսելու պահանջները և այլն), այդ ամենին աջակցում էր պաշտոնական հռետորաբանությունը:

«Եվ դրան, իհարկե, նպաստեցին հարևան Թուրքիայի հայտարարությունները»,- ասել է նա:

Դեսպանը նշել է, որ հուլիսի 12-ից հետո Հարավային Կովկասում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ:

«Որոշ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, նպաստում են տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գաղափարին, իսկ Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միակողմանի և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողություններին, աջակցում է ագրեսիային, սպառնում է Հայաստանին և իր զինված ուժերի օգնությունն է առաջարկում Ադրբեջանին: Սա իրականում դրդում է նրան, որ կարող է լրջորեն խաթարել անվտանգության համակարգը տարածաշրջանում: Սրանք այն իրողություններն են, որոնք, իմ կարծիքով, նպաստեցին… ռազմական գործողությունների վերսկսմանը», – ասում է Տողանյանը:

Դեսպանի խոսքով՝ Երևանը գոհ է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումից։

«Ռուսաստանը կոչ է անում անհապաղ հաստատել հրադադար, ինչը շատ կարևոր է: Եվ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը որպես միջնորդի, որպես մի երկրի, որն իր ներդրումն է ունեցել և իր ներդրումն ունի այս հակամարտության քաղաքական կարգավորման գործում»,- ասել է դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում