Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը 3մլն դրամ է ծախսել իր աշխատասենյակը կահավորման համար: Օրինակ` կահույքի լրակազմ` հոլլ, ձեռք բերելու համար նա ծախսել է 800 հազար, 2 բազկաթոռի համար` 280 հազար, ղեկավարի սեղանի համար` 200 հազար, խորհրդակցության սեղանի համար` 300 հազար, 12 աթոռի համար` 360 հազար, 2 փոշեկուլների համար` 120 հազար, հեռուստացույցի համար` 230 եւ 70 մետր վարագույրի համար` 210 հազար դրամ:
Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին հարցրինք, թե որքանով է նորմալ, որ մարզպետն այդքան գումար է ծախսում աշխատասենյակի վերանորոգման համար: «Դա ոչ թե մարզպետն է ծախսում, այլ ծախսերը նախահաշվով են կազմված»,- ասաց Նանյանը: Մեր հարցին` միթե՞ մարզպետի աշխատասենյակն այդքան անմխիթար վիճակում է, որ վերանորոգման կարիք ուներ, Նանյանն ասաց, թե ամրացման կարիք ունի ողջ շենքը: