Tuesday, 30 06 2026
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Անհանգստացած ենք սահմանային իրավիճակով․ Սոչիում բնակվող հայ երիտասարդները ցանկանում են գալ Հայաստան

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։

Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա։

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։ Կամավորագրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։

Այս օրերին, երբ հայ-ադրբեջանական սահմանին հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն՝ մարդկային ու նյութական մեծ կորուստներ հասցնելով, Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցները ևս հայրենիք վերադառնալու և առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնում։ Նման ցանկություններ են հնչում տարբեր երկրներից։ Սակայն այս պահին ՀՀ Զինված ուժերը կարողանում են առանց օժանդակ ուժերի իրավիճակը պահել հսկողության տակ և համարժեք ձևով արձագանքել ադրբեջանական ագրեսիային։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ Սոչի քաղաքում բնակվող Արթուր Մուրադյանը նշեց՝ չնայած կորոնավիրուսային իրավիճակին, հայերը սկսել են արդեն աշխատել, ապրել, սակայն չափազանց անհանգստացած են սահմանին տիրող իրավիճակով։ Արթուրը մեզ տեղեկացրեց, որ ինքն ու իր ընկերները ցանկանում են վերադառնալ Հայաստան, քանի որ ավելի հանգիստ կլինեն իրենց երկրում և հարկ եղած պահին միանգամից կմեկնեն սահման։ «Ես և ընկերներս զուտ այս սահմանային լարված իրավիճակով պայմանավորված ենք ուզում վերադառնալ Հայաստան։ Ճիշտ է, կարոտել ենք մեր հայրենիքը, ես մեկ տարի է արդեն չեմ եղել, բայց կարոտին կդիմանանք։ Մեզ ավելի շատ անհանգստացնում են սահմանային բախումները, Ադրբեջանի ագրեսիան, որը եթե վերածվի լայնամասշտաբ պատերազմի, մենք, արդեն լինելով Հայաստանում, մեր հայրենիքը պաշտպանելու հնարավորություն կունենանք»,- ասաց Արթուր Մուրադյանը։

Սոչիից մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ, իր տեղեկություններով՝ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ ցուցակագրվել են հյուպատոսարանում, որպեսզի վերադառնան Հայաստան։ Ճիշտ է, այդ ցուցակագրվածները հիմնականում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված էին ցանկանում վերադառնալ, բայց այս պահին նրանց այդ ցանկությանը միացել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ «Գիտեք, Ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ աժիոտաժ էր։ Բոլորն ուզում էին վերադառնալ Հայաստան, պատրաստ էին առաջին իսկ օդանավով կամ սեփական մեքենաներով գալ։ Այդպես էլ եղավ։ Ու այսպես կլինի նաև հիմա, եթե իրավիճակը վերածվի լայնամասշտաբ պատերազմի»,- հավելեց Սոչիի մեր հայրենակից երիտասարդը։

Նաև նաև մտահոգություն հայտնեց այն մասով, որ սեփական մեքենաներով, ցամաքային ճանապարհով չեն կարողանում գալ Հայաստան, քանի որ Վրաստանը թույլ չի տալիս սեփական տարածքով ուղևորափոխադրումները։

Արթուրը մտահոգ է, որ իրավիճակի սրման դեպքում իրենք չեն կարողանա ճիշտ ժամանակին հասնել Հայաստան, իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնել հայրենիքի, սահմանին զոհված տղաների հանդեպ։ Մեր զրուցակիցը նշեց, որ այս խնդրով դիմել է նաև ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին և հույս ունի, որ Վրաստանի հետ բանակցությունների արդյունքում որևէ առարկայական առաջընթաց կլինի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում