ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ բնակչի, վստահաբար կարող ենք ասել, որ չեն թիրախավորել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ այդտեղ այլ հարց կա.«Ադրբեջանի զինված ուժերն իրենց բնակիչներին դիտավորյալ թիրախավորում են տների բակերում, կամ հարակից տարածքներում դիտավորյալ տեղակայելով օբյեկտներ, որոնք հաճախ պարտադիր են ոչնչացման»:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ հրադադարի ռեժիմը փաստացի 2 ժամից լրանա, որ 24 ժամ է, ինչ պահպանվում է՝ նշելով, որ թե ինչով է դա պայմանավորված, այլ հարց է: Դա կարող է ունենալ և՛ ռազմական, և՛ այլ բաղադրիչներ: