Հայաստանում նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ձևավորվելու է ոստիկանության ծառայության նոր կերպար, որն ունենալու է կրթության, պրոֆեսիոնալազմի, մասնագիտական, տեխնիկական պատրաստվածության բավարար մակարդակ այսօրվա մարտահրավերները հաղթահարելու համար: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտի բարեփոխումները:
«Օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, այժմ Ոստիկանության կողմից հայտարարվել է մրցույթ նոր ձևավորվող ծառայությունը կադրերով համալրելու, եղած աշխատակիցներին վերապատրաստելու համար»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը նշեց, որ այս բարեփոխումները շատ սպասված են: Այդ ուղղությամբ գործնական աշխատանքներ իրականացվեցին արդեն այս տարվա անցած ամիսների ընթացքում:








































