Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Այս տարբերակը մեզ տանում է դեպի փակուղի, և սա կարող է տարիներով ձգվել, քանի որ ոչ մի խմբակցություն չզիջեց, և չկարողացանք գալ այն եզրահանգման, որ մեկ թեկնածու ներկայացնենք: Ուստի «Իմ քայլն» առաջարկում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կոնսենսուային թեկնածու առաջադրել, դա անի ԱԺ նախագահը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա նշեց, որ պարոն Մարուքյանի առաջարկը իրենք կդիտարկեն:
Մանրամասն՝ տեսանյութում: