Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«ԱԺ պատմության մեջ առաջին անգամ վետոյի իրավունք է տրվել ցանկացած խմբակցության` անկախ դրա չափից: Ես չեմ հիշում, որ այդ մասին ասվեր, որ դա առաջընթաց է: Իսկ հիմա լսում ենք ելույթներ հետընթացի մասին: Խնդիրը շատ պարզ է` նշանակել մեկին, որը կլինի 5-ից մեկը, ովքեր կորոշեն, թե ով է լինելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նրա խոսքով` միգուցե եթե քննարկումները հրապարակային լինեին, պարզ լիներ, թե ինչ հանգամանքներում, ինչ թեկնածուների շուրջ, որ խմբակցություններն են վետոյի իրավունքը գործածել` խանգարելով շատ կարևոր մարմնի բնականոն գործունեությանը:
Մանրամասն՝ տեսանյութում: