Tuesday, 30 06 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում

Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպիսի տեսք ունի, որ Հայաստանի համար արտաքին անվտանգության սպառնալիքները միշտ ակտուալ են։ Մեր երկրի համար անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանի կողմից, որը տարբեր միջոցներով փորձում է հասնել ռազմական գործողությունների վերսկսմանը և հրաժարվում է ճանաչել Արցախի անկախությունը։

Սակայն Հայաստանի համար մյուս մեծ արտաքին սպառնալիքը գալիս է հարևան Թուրքիայից։ Այս երկիրն արդեն ուրիշ քաշային կատեգորիա է, քանի որ 80 մլն-ից ավելի բնակչություն ունի, տիրապետում է ահռելի տնտեսական հզորության՝ անգամ Մեծ քսանյակի (G20) երկրների մեջ է մտնում, և ունի անհամեմատ հզոր ռազմական ներուժ՝ սպասարկելով ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևը։

Թուրքիան հակահայ քաղաքականության շրջանակում բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի հետ սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում թուրքական կողմը նախապայմաններ է առաջ դնում, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան հակամարտության ադրբեջանամետ լուծմանը։

Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը վարում է Հայաստանին տնտեսապես շրջափակման ենթարկելու և մեկուսացնելու քաղաքականություն։ Այդ պատճառով է, որ տարածաշրջանային գրեթե բոլոր ստրատեգիական նախաձեռնությունները և կարևորագույն հաղորդակցության ուղիները շրջանցում են մեր երկիրը։ Եվ ժամանակի ընթացքում Թուրքիան փորձում է ավելի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և անգամ տարածաշրջանից դուրս։ Պատահական չէ, որ թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ քուրդ զինյալներին ոչնչացնելու կամ այլ պատրվակներով ներխուժում է Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային հատվածներ՝ ոտնահարելով այդ երկրների ինքնիշխանությունը։

Հետաքրքրական է նաև, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը ուժեղացնել նաև միջերկրածովյան տարածաշրջանում։ Թուրքական կողմն ապօրինի հորատման ծրագրեր է իրականացնում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու և ափամերձ ծանծաղուտի սահմաններում, որը հարուստ է օգտակար հանածոներով։

Ու սրան զուգահեռ Թուրքիան չի խորշում Լիբիայի քաղաքացիական պատերազմում իր ներգրավվածությունն ավելացնելուց։ Իսկ իսլամական աշխարհում իր գերակայության հասնելու ձգտումով էլ պայմանավորված՝ Թուրքիան ստեղծել է աշխարհաքաղաքական հակասությունների բարդ շղթա։
2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 տարին, և այդ երկիրը ձգտում է այդ հոբելյանական թվականին վերականգնել իր հզոր տերության կարգավիճակը։

Եվ այս համատեքստում ադրբեջանական ուղղությունը մնում է թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Դրանով է պայմանավորված Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի չափից ավելի ադրբեջանամետ արձագանքը։

Պատահական չէ, որ հայկական կողմի գործողությունները դատապարտեցին և Ադրբեջանին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա ԱԳ նախարար Չավուշօղլուն, ինչպես նաև նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

Այսպիսի հայտարարություններով Թուրքիան լարվածություն է հրահրում տարածաշրջանում և փորձում է ձեռքերը տաքացնել այդ լարվածության կրակի վրա։ Պատահական չէ, որ վերջերս մամուլում հայտնվեցին գաղտնի փաստաթղթեր, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է ունեցել։ Չնայած շատերը լուրջ չեն ընդունում այդ ծրագրերը, սակայն դրանք լուրջ անհանգստանալու տեղիք պետք է տան։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Անհրաժեշտ է, որ մեր երկիրը ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ախորժակը զսպելու ուղղությամբ, և դրա շրջանակներում խորացնի իր համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի հակասությունները խորանում են։ Այդպիսի գործընկերներ կարող են լինել Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Սիրիան, ինչու չէ, նաև Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Այս կերպ պետք է զսպել ու հակակշռել Թուրքիային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում