Մարոկկոյում կործանվել է Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որում եղել է 70 ուղևոր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հայտնի է, որ ինքնաթիռը բախվել է սարին: Այս պահին հայտնի է, որ զոհվել է առնվազն 20 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Հարավային Սահարայից ոչ հեռու: Ինքնաթիռի կործանման տեղեկությունը հաստատել է նաև Մարոկկոյի պետական լրատվական գործակալությունը: Այս մասին հաղորդում է AhramOnline-ը:







































