Monday, 13 07 2026
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում

ԱԺ նախագահը համաձայն չէ երկրի նախագահի հետ. նոր հին կարգի արանքում

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի համաձայնել նախագահ Արմեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե, ի տարբերություն ներկայիս կարգի, արժե ՍԴ դատավորների թափուր տեղերը լրացնել ոչ թե ԱԺ ընտրության, այլ նշանակման սկզբունքով: Հայտնի է, որ ներկայումս կարգը հետևյալն է՝ ինը դատավորի համար երեքական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նախագահը, կառավարությունն ու ԲԴԽ-ն: Բայց բոլոր թեկնածուներին, փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրում է խորհրդարանը: Ըստ էության ստացվում է, որ չնայած առաջադրման տարբերակվածությանը, որի նպատակը, թերևս, բալանսավորվածությունն է, ընտրությունն այդուհանդերձ կատարվում է չբալանսավորված, այսինքն՝ մեկ ուժի ձեռքով: Հետևաբար՝ այդ ուժը հավանության կարժանացնի միայն այն թեկնածուին, որին կհամարի քաղաքականապես նպատակահարմար: Այսինքն՝ բալանսավորվածության սկզբունքը ստանում է զգալիորեն ձևական բնույթ: Հենց այդ մասին Արմեն Սարգսյանը խոսել էր նախօրեին, ընդունելով Սահմանադրության փոփոխության աշխատանքային խմբի անդամներին: Միաժամանակ պարզ է, որ ՍԴ դատավորների թեման ներկայումս առավել արդիական է: Ու նաև, այդ գործընթացը որոշակիորեն ժամանակի մեջ ձգվել է այն պատճառով, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում այն փաթեթը, որն ընդունել էր ԱԺ-ն օրերս: Արդյոք այստե՞ղ է նաև պատճառը, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում՝ ակնկալելով, որ նոր քաղաքական մեծամասնության հետ համաձայնության կգան նոր Սահմանադրությամբ առաջադրման նոր կարգ սահմանելու համար:

Մյուս կողմից, խոշոր հաշվով, այդ կարգից օգտվողն Արմեն Սարգսյանը չէ, որ լինելու է: Նա պաշտոնավարելու է մեկ ժամկետ և 7 տարի: Երեքն արդեն անցել է: Նոր Սահմանադրություն կլինի, թերևս, միայն 2021-ին, եթե ոչ ավելի ուշ: Այդ ընթացքում Արմեն Սարգսյանին կմնա պաշտոնավարելու 2-3 տարի, որի ընթացքում հազիվ թե լինի ՍԴ դատավոր առաջադրելու, ասել կուզի՝ նշանակելու առիթ: Ըստ այդմ, հազիվ թե Արմեն Սարգսյանի առաջարկն ու չստորագրելն ունեն կապ: Թե ինչի հետ կապ ունի չստորագրելը, գուցե ինչ-որ առիթով կասի ինքը՝ Սարգսյանը: Տվյալ պարագայում դիտարկենք նրա առաջարկը նշանակման վերաբերյալ: ԱԺ նախագահն ասում է, որ գործող կարգը լավն է:

Քաղաքական մեծամասնության դիրքից, անկասկած: Այդ մեծամասնությունն ունի ՍԴ ձևավորելու փաստացի միանձնյա հնարավորություն: Մյուս կողմից, եթե առաջադրողներն էլ առաջադրեն մեծամասնության քիմքին ոչ համարժեք թեկնածու, կարող է առաջանալ ճգնաժամ: Ստացվում է, որ գործող կարգը, կարծես թե, այդքան էլ լավը չէ, եթե դիտարկում ենք հանրային-պետական շահի տեսանկյունից: Երբ այդ կարգը սահմանում է նախկին համակարգը, դա հասկանալի է, այստեղ ամեն ինչ կայացվում էր ներհամակարգային, «պոլիտբյուրոյի» կոնսենսուսով և հաստատվում խորհրդարանում, կամ մերժվում, եթե չկար այդ կոնսենսուսը: Եթե Հայաստանը կառուցում է արդիական խորհրդարանական համակարգ, որտեղ գործում են հակակշիռներ և ժողովրդավարական սկզբունքներ, ապա չի կարող նախկին համակարգի տրամաբանությամբ ձևավորված կարգը լինել լավը: Այն լավն է քաղաքական կոնկրետ մեծամասնության համար, բայց առնվազն քննարկելի է, եթե դիտարկում ենք ավելի լայն՝ պետական և հանրային շահի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում