Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց օրինագծի հեղինակ` «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, առաջարկվում է, որ զոհվածի ծնողները և ամուսինները ունենան անվճար կրթության իրավունք. «Մենք առաջարկել էինք նաև, որ զոհվածի քույրերին ու եղբայրների անվճար կրթության հնարավորություն տրվի, սակայն բուհերի հետ չկարողացանք նրանց ամբողջական թիվը պարզել: Ուստի այս բաղադրիչը առայժմ դուրս է եկել»:
Մանրամասն՝ տեսանյութում: