Հուլիսի 26-ին Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության երկրորդ փուլում համաձայնեցվել է երկխոսության օրակարգը, որը ներկայացվում է ստորև:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Քննարկման ենթակա հարցեր.
1. Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկ
«Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձևավորման նպատակով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում և դրանց ազատության, արդարության և օրինականության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ»։
2. Կոալիցիայի առաջարկ
«Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձևավորում»։