Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ն այսօր հանդիպում է ունենալու Ռուսաստանի պատրիարք Կիրիլ Բ-ի հետ։
Բացի այդ, Իլյա Բ-ն հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահի և Գերագույն ռադայի նախագահի հետ։
Իլյա Բ-ն Կիև է ժամանել երեկ՝ մասնակցելու հուլիսի 28-ին Ռուսիո մկրտության օրվա տոնակատարությանը։ Իլյա Բ-ի ուկրաինական այցն ավարտվում է հուլիսի 30-ին։