Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը աճել է հինգով:
Համաձայն կառավարության պաշտոնական StopCov կայքի տվյալների՝ երկրում այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 951-ի:
Համաճարակի սկզբից 822 մարդ բուժվել է կորոնավիրուսից, 15-ը մահացել են:
Ներկայումս կարանտինում է գտնվում 3.828 մարդ, իսկ հիվանդանոցներում, բժիշկների հսկողության ներքո, 192-ը:
Վրաստանում COVID-19-ով վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Արդեն մարտի վերջին, երկրի իշխանությունները արտակարգ դրություն մտցրին՝ վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Արտակարգ դրությունը գործել է մինչև մայիսի 23-ը: