Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ֆորս-մաժորային իրավիճակում դրամավարկային կայունություն ԿԲ-ն կկարողանա ապահովել, բայց 4% տնտեսական անկումը վաղաժամկետ գնահատական է»

«Կենտրոնական բանկի նախագահի կողմից դա պարզապես վաղաժամկետ գնահատական է, որովհետև տնտեսական աճի հետագա փոփոխությունը մեծամասամբ կապված է  համավարակի  հետ, ուստի այստեղ կա երկու կարևոր հարց.  առաջինը՝ դեռ ինչքա՞ն է շարունակվելու համավարակը, երկրորդ՝  ի՞նչ  չափեր է ընդունելու այն. այստեղ, եթե հետադարձ հայացք  գցենք անցած ամիսներին՝ մարտից-հուլիս, ապա, նախևառաջ, պետք է գնահատական տալ այն բանին, թե տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն են թողել  նախորդ  չորս ամիսները, ինչպես նաև հասկանալ, թե առաջիկայում ինչ չափեր է ընդունելու համավարակը: Որքան ես եմ հասկանում համավարակի ծավալը գնալով ոչ թե նվազում է, այլ ընդլայնվում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում,  ընդհուպ՝ ԱՀԿ-ն էլ է հայտարարում է, որ դեռ չենք հասել պիկին, ինչը նշանակում է, որ  առաջիկայում էլ վիրուսի տարածումը շարունակվելու է:

Սրանից զատ՝ կարևոր է հասկանալ նաև, թե պարետատան որոշումներն  ինչպիսի ազդեցություն կունենան տնտեսության այս կամ այն ճյուղի վրա։ Այսինքն՝ պարետը ելնելով այն հանգամանքից, որ վարակակիրների թիվը գնալով ավելանում է, կարող է կրկին սահմանափակումներ մտցնելու որոշում կայացնել, ինչը, բնականաբար, կազդի տնտեսական գործունեության վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը՝ անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի կանախատեսումներին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում 2020թ-ին տնտեսական անկումը կազմելու է  4 տոկոս, իսկ 2021թ-ի վերականգնումը՝ 5․5 տոկոս, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի արդեն ակնկալվում է տնտեսական աճի դրական ցուցանիշ ունենալ։

Աշոտ Մարկոսյանի խոսքերով՝ հաշվի  առնելով վերոնշյալ հանգամանքները՝ այս պահի դրությամբ, թերևս, շատ դժվար է  տնտեսական  անկման կամ գալիք տարվա համար տնտեսական աճի մասով ճշգրիտ թվեր կանխատեսելը․ ավելին՝ ԿԲ նախագահի կողմից հրապարկաված կոնկրետ 4 տոկոս անկումը, ըստ Մարկոսյանի, որոշ ռիսկեր հաշվի չառնելու և ժամանակավրեպ եզրակացություններ անելու հետևանք է։

Ինչ վերաբերում է Մարտին Գալստյանի այն հայտարարությանը, որ կորոնավիրուսի  տարածման կանխատեսվող համաշխարհային երկրորդ ալիքի դեպքում անգամ  ՀՀ ԿԲ-ն ի զորու է ապահովել Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգի կայունությունը, Աշոտ Մարկոսյանը նշեց․

«Ես կարծում եմ, որ Հայաստանի տնտեսությունը, հատկապես ֆինանսական շուկան, այդքան էլ մեծ չի և, ըստ էության, այն հնարավորությունները, որոնք ունի ԿԲ-ն՝ իր ենթակառուցվածքներով, հնարավորություն է տալիս այդ  կայունությունը պահպանել, մանավանդ, երբ ԿԲ-ի  գործիքակազմը կոնկրետ է ու հայտնի։ Հետևաբար, համամիտ եմ, որ ֆինանսական կայունությունը պահպանելը  հնարավոր է և իրատեսական։ Մենք այսօրվա դրությամբ ունենք անհրաժեշտ ռեզերվները, որոնք ֆորս-մաժորային իրավիճակներում կարող ենք առանց որևէ խոչընդոտի օգտագործել ըստ անհրաժեշտության, ուստի ԿԲ-ն կրկնում եմ՝ կկարողանա ապահովել  դրամավարկային այդ կայունությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում