Ըստ Worldometer-ի տվյալների՝ հուլիսի 2-ին աշխարհում կորոնավիրուսային դեպքերի աճը կազմել է 208.864, առաջին անգամ՝ համավարակի ժամանակ, գերազանցելով 200 հազարը: Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում և Բրազիլիայում, որտեղ, համապատասխանաբար, գրանցվել է 57.236 և 47.984 դեպք: Երրորդ տեղում Հնդկաստանն է (21 948), որին հաջորդում են Հարավային Աֆրիկան (8 728), Ռուսաստանը (6 760) և Մեքսիկան (5 681):