Wednesday, 01 05 2024
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց

Ռոբերտ Քոչարյանը կփոխի՞ վարքագիծը

Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հայտնի վճռի դեմ բողոքը: Եթե բողոքը բավարարվի, ապա Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ: Եթե ոչ, ապա, ըստ էության, ստեղծվում է մի իրավիճակ, երբ կալանքի հարցը վերստին կարող է առաջանալ՝ ըստ տրամաբանության, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնք հիմք կտան ասելու, որ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտում է դատաքննությանը: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պահվածքը բավականին հետաքրքիր է: Նա, այսպես ասած, քաղաքականապես զգալիորեն պասիվացել է:

Ընդ որում, դա տեղի է ունեցել ոչ թե կալանքի փոփոխման մասին վճռից հետո, այլ դրանից զգալիորեն առաջ:

Հնարավոր է, որ երկրորդ նախագահի համար դա հենց պաշտպանական մարտավարության մաս է՝ քաղաքական ավելորդ աշխուժությամբ ավելորդ խաղաքարտ չտալ մեղադրող կողմին կալանքի անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Իսկ ի՞նչ կլինի այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի Վերաքննիչի վճիռը և Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ: Կփոխվի՞ արդյոք դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վարքագիծը, կանցնի՞ նա աշխույժ քաղաքական գործունեության, թե՞ կշարունակի այն քաղաքական պասիվությունը, որ դրսևորում է արդեն տևական ժամանակ:

Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանի այդ վարքագիծը պայմանավորված է զուտ խափանման միջոցի շուրջ առկա գործընթացի մարտավարական անհրաժեշտությա՞մբ, թե՞ այստեղ կան վարքագիծ պայմանավորող առավել խոր գործոններ, որոնք էլ, ի դեպ, կարող են նաև պայմանավորած լինել խափանման միջոցի փոփոխությունը, որքան էլ այդ իրողությունը դիտարկենք իրավական դաշտի խնդիր: Ինչ խոսք, անմիջապես Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը ինքնին դեռևս չի նշանակում նրա քաղաքական հետաքրքրությունների կամ հավակնության նվազում, քանի որ թիմերը կամ խմբերը, որոնք հավաքագրվել էին նրա նպատակների ծիրում, շարունակում են իրենց գործունեությունը: Մյուս կողմից, սակայն, իհարկե նրա անձնական վարքագիծը, այդուհանդերձ, ունի որոշակի նշանակություն, առնվազն ազդակի իմաստով: Առավել ևս այն համատեքստում, որ այժմ նկատվում է Սերժ Սարգսյանի քաղաքական աշխուժացում: Իսկ այդ հանգամանքը, անշուշտ, հետաքրքրության է արժանի առավելապես արտաքին համապատկերի ֆոնին՝ նկատի ունենալով հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լիովին հակոտնյա դիրքավորումները՝ Ռուսաստան ու Եվրոպա:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում