Իրենք չեն հասկանում իրականությունը․ այդ մաղձը արտադրվում է կոգնիտիվ դիսոնանսների շքերթից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
«Ինձ ընդհանրապես չի հուզում սոցիալական ցանցերում այն խառնիճաղանճ իրավիճակը, որ փորձում են ստեղծել այս կամ այն խմբակները: «Իմ քայլի» համախմբվածությունը շատերին օր ու արև չի տալիս: Հրայր Թովմասյանը որքան ուզում է կարող է գնալ ՍԴ, բայց նա արդեն նախագահ չէ», նշեց պատգամավորը: