Այո, ծանոթ եմ մի շարք երիտասարդների դժգոհություններին, առաջարկներին. պետք է նշեմ, որ ի սկզբանե, երբ նախագիծը քննարկվում էր, մշակվում էր, մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ արտոնությունը կտրամադրվի այն մասնագիտություններով, որով կառավարությունը նպատակահարմար կգտնի մի քանի հանգամանքներ հաշվի առնելով։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխություններին, որով առաջարկվում է ուսանողներին, որոնք կրթությանը զուգահեռ աշխատում են, իրենց եկամտային հարկը վերադարձվի ուսման վարձի չափով։
«Կախված աշխատաշուկայում նրա պահանջարկի հետ և նաև ընդհանուր կառավարության որդեգրած քաղաքականության հետ։ Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների այն ցանկը, որով այս օրենքի շրջանակում աշխատող ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը ստանալ, որպես ուսման վարձի փոխհատուցում» , – ասաց նա: