2011 թ. հունիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16,954 գործարք, որոնց թիվը, 2011 թ. մայիսի համեմատ, աճել է 1.9%-ով, իսկ 2010 թ. հունիսի համեմատ՝ 8.6%-ով: 2011 թ. հունիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալների 32.6%-ը բաժին է ընկնում Երևանին, 14%-ը՝ Կոտայքի մարզին, 8.6%-ը՝ Գեղարքունիքին, իսկ ամենաքիչ գործարքներ՝ 2.8%, կատարվել են Վայոց Ձորում:
2011 թ. հունիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4260 օտարման գործարքների 76.8%-ը կազմել են առքուվաճառքները, 22.8%-ը՝ նվիրատվությունները և 0.4%-ը՝ փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.5%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2011 թ. հունիսին մայիսի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 4.8%-ով, իսկ 2010 թ. հունիսի համեմատ՝ 6.8%-ով:
Կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի շուկայի հունիս ամսվա վերլուծության համաձայն՝ 2011 թ. հունիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 65.0%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2011 թ. հունիսին, 2011 թ. մայիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 0.5%-ով, իսկ 2010 թ. հունիսի համեմատ աճել՝ 8.2%-ով:
Երևան քաղաքում 2011 թ. հունիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011 թ. մայիսի համեմատ, նվազել են 0.3%-ով (միջինում՝ 256.8 հզ. դրամ/քմ, Կենտրոնում՝ 441 հզ. դրամ/քմ, Նոր-Նորքում՝ 223.8 հզ. դրամ/քմ): 2011 թ. հունիսին մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 330 բնակարաններ, որոնց քանակը, 2011 թ. մայիսի համեմատ, աճել է 4.8%-ով, իսկ 2010 թ. հունիսի համեմատ նվազել՝ 10.8%-ով:
2011 թ. հունիսին հանրապետության քաղաքներում, բացի Երևանից, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2011 թ. մայիսի համեմատ, աճել են 0.6%-ով: 2011 թ. հունիսին հանրապետությունում արձանագրվել են անհատական բնակելի տների 406 առուվաճառքի գործարքներ, այդ թվում՝ Երևան քաղաքում՝ 120, մարզերում միասին վերցրած՝ 286: 2011 թ. հունիսին մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 12.1 %-ով, ընդ որում՝ Երևանում՝ 4.0%-ով, իսկ մարզերում միասին վերցրած՝ 15.1%-ով: 2010 թ. հունիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 1.7%-ով, ընդ որում՝ Երևանում աճել է 3.4%-ով, իսկ մարզերում միասին վերցրած՝ նվազել 3.7%-ով:









































