Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

ՍԴ-ն վաղվանից նախագահ չունի. Քոչարյանի հարցով ոչինչ չեն կարող որոշել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

– Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել ՍԴ նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս քան 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամներին… Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից… Պարոն Սաֆարյան, ՍԴ թնջուկը համարենք լուծվա՞ծ:

– Թնջուկ չէ, ճգնաժամ է, ինչպես անվանել են և համաձայնել են ԵԽ գլխավոր քարտուղարը և Վենետիկի հանձնաժողովը… Հենց այս օրակարգի շուրջ տարաձայնություններն էին, որ բերեցին նաև նախկին նախագահի հրաժարականին, քանի որ նա համաձայն չէր, որ երկրում կա դատական իշխանության, սահմանադրական արդարադատության, անկախ դատարան ունենալու խնդիր: Ակնհայտ է, որ 2015 թվականին փնթի Սահմանադրություն է գրվել, և հեղինակները պետք է ամաչեն, ոչ թե մեկնաբանություններ տան… Տեղի է ունեցել դարի խոշորագույն մանիպուլյացիան, երբ հասարակությանը վստահեցնում են, որ անցումային ժամանակից հետո կձևավորվի այլ սկզբունքներով ձևավորված դատական իշխանություն, բայց պարզվում է, որ դա խաբկանք է: Անցումային դրույթներով, ըստ էության, երկարացրել են ՍԴ անդամների լիազորությունների ժամկետը՝ մոռանալով ՍԴ անդամի լիազրությունները հավասարեցնել ՍԴ դատավորի լիազորություններին, և մոռանալով, որ ՍԴ անդամին և ՍԴ դատավորին ներկայացվող չափանիշները տարբեր են եղել… ՍԴ ճգնաժամը հենց նախկին իշխանություններն են առաջացրել՝ ամրագրելով այս Սահմանադրության նորմերը. ստացվում էր, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթը, որը վերաբերում էր դատական իշխանությանը, ուժի մեջ պետք է մտներ այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը թոշակի անցներ. սա նոնսենս էր… Հասարակությանն ասել էին՝ Սահմանադրությունը փոխում ենք, որպեսզի քո իրավունքներն ավելի պաշտպանված լինեն, դատարաններն ավելի անկեղծ լինեն, բայց, փաստորեն, իրականությունը կեղծել էին…

– Սահմանադրական փոփոխությունները որքան էլ սպասված էին, կարևոր են նաև դրանց հաջորդող քայլերը. ի՞նչ է տեղի ունենալու այսօրվա գործընթացից հետո:

– Հունիսի 23-ից չենք ունենալու ՍԴ չորս դատավորներ… Այսօր մենք տեսանք, որ թերևս կա քաղաքական էլեմենտ. ՍԴ-ն, հրաշալի տեղյակ լինելով, որ կա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը այս լուծման վերաբերյալ, և որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրված օրինագիծ, որով դադարեցվելու են ՍԴ 4 անդամների լիազորությունները, ափալ-թափալ նիստ է հրավիրում, և որոշում է ընդունում սկսել Ռոբերտ Քոչարյանի գործը և փորձում է վերջին ծառայությունը մատուցել Քոչարյանին: Սա ակնհայտորեն ցույց է տալիս ՍԴ նախագահի և մյուս անդամների կողմնակալությունը, ոչ անաչառությունը, քաղաքականացվածությունը և կոնկրետ քաղաքական խնդիր լուծելու գործընթացում ներգրավված լինելը:

– Այսինքն՝ ՍԴ-ն այսքան ժամանակ փորձում էր տարբեր միջոցներով դիմադրել զուտ ապահովելով նախկինների համար, այսպես ասած, միջա՞նցք:

– ՍԴ-ն երբեք չթաքցրեց: Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կայացրեց հայտնի որոշումը և ուղարկեց ՍԴ, ակնհայտ էր, որ դատավորը սպասումներ ուներ, որ ՍԴ-ն իր պասն ընդունելու է, և ՍԴ-ն շատ արագ այդ պասն ընունեց. այստեղ գործ ունեինք քաղաքական շղթայի, ոչ թե իրավական կամ արդարադատության հետ: Նկատելի էր, որ դատական ինչ-որ մակարդակներ՝ առաջին ատյանի դատարան, ՍԴ, Վերաքննիչ դատարան իրար հետ շաղկապված են և «պասերով խաղում են»: Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ ՍԴ-ն իրավական քողածածկույթի տակ զբաղված էր բացառապես քաղաքական հարցեր լուծելով՝ հօգուտ Ռ. Քոչարյանի: Ես չգիտեմ, եթե ՀՀ իշխանությունը չնկատեր այդ քաղաքական խաղը, ապա դա ինչ ավարտներ կունենար Հայաստանի Հանրապետության համար, արդարադատության համար, Մարտի 1-ի քննված գործի ճակատագրի համար, որն առանց այն էլ փակուղիների առաջ է հայտնվել, որովհետև Քոչարյանի պաշտպանական կողմը ամեն ինչ անում է, որ ամեն գնով դատավարությունը հետաձգվի, և որ Վենետիկի հանձնաժողովը և ՄԻԵԴ-ը տան պահանջված եզրակացությունը, և ՍԴ-ն կանխի՝ Ռ. Քոչարյանի վրա դնի անձեռնմխելիություն ու թույլ չտա, որ այդ գործը դատարանում քննվի:

– Այսինքն՝ ՍԴ-ն այլևս չի կարող զարտուղի ճանապարհով, օրինակ, բեկել Քոչարյանի ճակատագիրը:

– Ես, իհարկե, չեմ կարող բացառել ոչինչ և ասել, թե ինչի է ընդունակ ՍԴ-ն. ՍԴ-ն մեզ հասցրել է ցույց տալ և ապացուցել, թե ինչ է ընդունակ…Անձամբ 2012թ. Ավան ընտրատարածքի հետ կապված դիմել եմ ՍԴ և հրաշալի տեսել եմ ՍԴ դատավորների իրական դեմքը, այդ առումով նրանք ինձ զարմացնել չեն կարող: Մենք տեսել ենք 2008թ. նախագահական ընտրություններում, արտակարգ դրության պայմաններում որոշումներ կայացնելու հապճեպությունը, այնքան բան ենք տեսել, որի համար պետք է ամաչեն այդ դատավորները: ՍԴ-ն անգամ կարող է չընդունել, որ վաղվանից չունի նախագահ, չունի փոխնախագահ և անդամներ, որ առկա է ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք, Վենետիկի հանձնաժողովի կարծիք…

– Այդ դեպքում ի՞նչ է լինելու, եթե այդ մարդիկ ասում են՝ «խրամատը» դատարկ չէ, մենք մնում ենք:

– Քանի որ ՍԴ-ն շատ բաների է ընդունակ, միգուցե կարող է այս բոլոր հանգամանքները մի կողմ դնել, անտեսել ՄԻԵԴ-ի, Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները, անտեսել այսօր ընդունված օրենքը, բայց այդպիսի որոշում ընդունելու դեպքում արդեն բացվում է քրեական գործ հարուցելու համար պարարտ հող, որովհետև դա նշանակում է, որ ՍԴ-ն բռնազավթված է, քանի որ այդ չորս անդամը վաղվանից իրավունք չունեն այնտեղ գտնվել, Հրայր Թովմասյանը իրավունք չունի հանդես գալ որպես ՍԴ նախագահ,  և եթե այդպես չլինի, նշանակում է, որ ՍԴ-ն բռնազավթվել է կարգավիճակ չունեցող մարդկանց կողմից, և կայացվել է որոշում, որը քրեորեն պատժելի արարք է: Ուզում եմ հավատալ, որ ողջախոհություն կունենան և չեն գնա այդ քայլերին:

– Արդյո՞ք ՍԴ փոփոխությունները կարող են դառնալ ընդդիմության կոնսոլիդացիայի պատճառ ՍԴ-ի կամ ՍԴ որոշ անդամների շուրջ, որն էլ իր հերթին կարող է հարուցել նոր ճգնաժամեր:

– Այդ կոնսոլիդացիան վաղուց հրապարակային կա. Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին սատարող խմբերը կոնսոլիդացված են, նույն սուտը հազար անգամ տարածում են: Իսկ խորհրդարանական ընդդիմությունն այս առումով ասելիք չունի, եթե ելույթի թեմա ունենային, այսօր ԱԺ նիստից չէին բացակայի: Կառչելու տեղ չունեն, քաղաքական հայտարարություններ են արել, թե իշխանությունն անազնիվ է և հաշվեհարդար է տեսնում, բայց հիմնավորումներ չունեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում