«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության եգիպտական մասնաճյուղը, որի գործունեությունն արգելված է եղել Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, քանի որ այն հանդիսանում էր թիվ մեկ ընդդիմադիր ուժը, հայտարարել է, ոչ չի պատրաստվում թեկնածու առաջադրել առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ինչպես հայտարարել է «Ազատություն և արդարություն» կուսակցության գլխավոր քարտուղար (այս անվան տակ է հանդես գալ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության Եգիպտոսի մասնաճյուղը) Մուհամադ Սաադ Ալ-Քաթանին, իրենք չէին պատրաստվել թեկնածու առաջադրել. «Մեր հիմնական նպատակն է՝ ստանալ խորհրդարանի տեղերի կեսը»,- ասել է նա տեղի լրատվամիջոցներին:










































