Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ փոխըմբռնման հուշագրի ստորագրում ԵՊՀ-ում ժամանակակից հնդկական հետազոտություննենրի կենտրոն-ամբիոն բացելու վերաբերյալ:
Ինչպես ներկայացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, նորաբաց կենտրոն-ամբիոնում մեկ կիսամյակի ընթացքում Հնդկաստանից ժամանած պրոֆեսորները արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսություններ կկարդան Հնդկաստանի ժամանակակից քաղաքակրթության և գրականության վերաբերյալ:
Համաձայնագիրը ուժի մեջ կլինի 4 տարի՝ յուրաքանչյուր տարում՝ մեկ կիսամյակ, որի ընթացքում կկազմակերպվեն նաև հրապարակային դասախոսություններ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Մալհոտրան՝ պատվիրակության հետ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ԱԳ և ԿԳ նախարություններից:
Ինչպես նշեցին ներկաները, հուշագրի ստորագրմամբ ամրապնդվում են, ոչ միայն ԵՊՀ-Հնդկաստանի մշակութային խորհրդի հարբերությունները, այլև հայ-հնդկական վաղեմի բարեկամությունը:











































