Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին

Կենսաթոշակային համակարգում խնայվել կամ չի վճարվել շուրջ 4 մլրդ դրամ

Կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից, 2011 թ. մայիսի 1-ի դրությամբ, առանձնացվել են ճշգրտման ենթակա 37,026 կենսաթոշակառուների տվյալներ, ճշտելուց հետո 26,196 կենսաթոշակառուի վճարվել է մայիս ամսվա կենսաթոշակը:

Հունիսի 1-ի դրությամբ, առանձնացված 10,705 տվյալները ճշգրտելուց հետո 3,381 կենսաթոշակառուի վճարվել է հունիսի կենսաթոշակը, հուլիսի 1-ի դրությամբ դեռևս առկա են չճշգրտված տվյալներով 6 249 կենսաթոշակառու: Այսօր ասուլիսի ժամանակ ներկայացնելով այս տվյալները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ գործընթացը շարունակվում է:

Նրա խոսքով, պարզվել է, որ հաշմանդամ ճանաչված 816 կենսաթոշակառուների ԲՍՓ գործակալության կողմից տրամադրված քաղվածքների, հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգի շտեմարանի և կենսաթոշակների տեղեկատվական շտեմարանի տվյալների միջև առկա են հաշմանդամության խմբերի անհամապատասխանություններ, որի արդյունքում արձանագրվել է 1299.9 հազ. գերավճար գումար:

«2012 թ. հունվարից կենսաթոշակային համակարգի բազան ամբողջությամբ նույնականացված կլինի»,- հավաստեց Ա. Գրիգորյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ, հուլիսի 1-ի դրությամբ, ծառայության աշխատակազմի 42 տարածքային ստորաբաժանումներում ավարտվել է կենսաթոշակի գործերի գույքագրումը և կատարված ուղղումների արդյունքում 1 ամսում խնայվել է 10,991.6 հազ. դրամ: Տարիքային թույլատերի սահմանից 1 տարի շուտ կենսաթոշակի անցած անձանց վճարվել է կենսաթոշակ, թեև նրանք աշխատել են: Նախարարի ասելով՝ վճարված ավելի գումարը մոտ 12 մլն դրամ է, որը պետք է ետ գանձվի: 5 դեպքերում կրկնակի կենսաթոշակ է վճարվել, գերավճարը կազմել է 3 մլն 343 հազ. դրամ: Կարգավորվել են նաև ներքին կառավարման խնդիրները, որի արդյուքնում ողջ հանրապետությունում կենսթոշակները վճարվում են յուրաքանչյուր ամսվա առաջին 2-3 աշխատանքային օրերի ընթացքում:

Մարդկանց տվյալները ճշգրտելու, կատեգորիաները հստակեցնելու, ինչպես նաև պետական բյուջեում համապատասխան միջոցների արդյունքում ավելացել են հաշմանդամ զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող գումնարները՝ զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած հրամանատարական կազմի զինծառայողներին տրվող գումարի միջին չափն աճել է 1-ին խմբի հաշմանդամինը՝ 35 %-ով, 2-րդ խմբի հաշմանդամինը՝ 33 %-ով, 3-րդ խմբի հաշմանդամինը՝ 31 %-ով: Պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողի ընտանիքի անդամերին և հրամանատարական կազմի զոհված զինծառայողի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի չափերն աճել են 21 %-ով, իսկ շարքային կազմի զինծառայողների երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող գումարի չափն աճել է 50 %-ով:

Ա. Գրիգորյանի խոսքով, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների տվյալների ճշգրտման արդյունքում 3 հազ. ընտանիք դուրս է մնացել համակարգից: Հունիսի դրությամբ, ընտանեկան նպաստի իրավունք ունի 92,698 ընտանիք:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում որքա՞ն գումար է խնայվել, և ո՞ւր են ուղղվելու միջոցները, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ կենսաթոշակային համակարգում խնայվել կամ չի վճարվել շուրջ 4 մլրդ դրամ, ընտանեկան նպաստի համակարգում՝ 2.7 մլրդ դրամ, սակայն դեռ չի որոշվել, թե այդ գումարներն ուր են ուղղվելու: Ըստ նրա, հանրապետությունից դուրս գտնվող կենսաթոշակառուները հնարավոր է՝ վերադառնան տարեվերջին և ստանան իրենց թոշակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում