ԱԱԾ-ը հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։ Տեսանյութում երևում է նաև ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած և ստորագրած թղթերը, որոնք հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաև հայտնում, որ պայմանավորվածությունը չկատարողը անբարոյական մարդ է կամ անբարոյականի զավակ։











































