Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ծառուկյանին զրկեցին այդ հնարավորությունից

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ չի կարող լինել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարան տանելու քաղաքական որոշում, քանի որ հարցը զուտ իրավական է, և ըստ այդմ՝ այդպիսին լինելու պարագայում կարող է լինել միայն իրավական որոշում:

Այդուհանդերձ հստակ է, որ իրավապահների վարքագիծը թելադրվելու է քաղաքական մթնոլորտով, եթե ոչ՝ անմիջական քաղաքական որոշումով: Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը ունենալու է լրջագույն քաղաքական նշանակություն, ըստ այդմ՝ հազիվ թե իրավապահները ներկայիս նուրբ իրավիճակում գնան այդպիսի որոշումների առանց համոզման, որ քաղաքական ղեկավարությունը դա չի դիտարկի, օրինակ, հարված թիկունքից կամ սաբոտաժ:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ անձեռնմխելիությունից զրկելը ամենևին չի ենթադրում միարժեք կալանավորում: Բանն այն է, որ այդ քայլին գնալը կարող է թելադրված լինել զուտ քրեական գործով Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը փոխելու անհրաժեշտությամբ: Ներկայումս նա ունի վկայի կարգավիճակ, մեղադրյալի կարգավիճակ դարձնելու համար ևս անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի թույլտվությունը, ոչ թե միայն կալանավորման: Դրանք առանձին գործընթացներ են, և եթե առաջանա կալանքի անհրաժեշտություն, այդ դեպքում լինելու է առանձին հայցում խորհրդարանին:

Այդ գործընթացին Հայաստանի հանրությունը ծանոթ է մի քանի աղմկոտ դեպքերից, որոնցից մեկը դարձյալ առնչվում էր ԲՀԿ-ին, սակայն ոչ թե նրա նախագահին, այլ մի շրջափուլ ԲՀԿ թերևս ամենաարմատական ներկայացուցչին՝ Վարդան Օսկանյանին, որը դիտարկվում էր ԲՀԿ-ում քոչարյանական թևի ներկայացուցիչ: Վարդան Օսկանյանի հանդեպ գործընթացը տեղի էր ունենում 2012-15-ի շրջափուլում, երբ ԲՀԿ-ն ոչ իշխանական բևեռի գլխավորությամբ ըստ էության հայտարարել էր իշխանափոխության նպատակի մասին: Օսկանյանին մեղադրում էին փողերի լվացման գործի համար, որը ԲՀԿ-ականները համարում էին հորինված և մտացածին: Միաժամանակ Վարդան Օսկանյանի արմատական քննադատությունը ԲՀԿ նախագահն ու կուսակիցները համարում էին նրա անձնական կարծիք՝ անհատապես փաստորեն պատասխանատվություն չստանձնելով այդ կարծիքի համար: 2015-ին Ծառուկյանի քաղաքական էջը փակվելուց հետո Վարդան Օսկանյանի գործն էլ, այսպես ասած, «փակվեց», իսկ քոչարյանական թևը լքեց կուսակցությունը:

Միևնույն ժամանակ, սակայն, իրադարձությունների զարգացումը հուշում է, որ ԲՀԿ խնդիրը կամ քոչարյանական թևը չէր ամենևին, կամ այդ թևն ամենևին չի հեռացել և մեծ հաշվով ունի շատ ավելի լայն իմաստ և նշանակություն, քան ուղղակի երկրորդ նախագահին ենթակա լինելը: Մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ այս անգամ արմատականությունը դրվում է ուղիղ Գագիկ Ծառուկյանի վրա, ինչը նշանակում է, որ նրան չեն թողնում նահանջի ճանապարհ, որն ունենում էր նախկինում, երբ անձամբ խուսափելով արմատականությունից՝ խփում էր, ժողովրդական լեզվով ասած, թե՛ նալին, թե՛ մեխին:

Կզրկեն նրան անձեռնմխելիությունից, թե ոչ՝ պարզ չէ, բայց որ թե նալին, թե մեխին խփելու հնարավորությունց զրկեցին՝ ակնառու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում