Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Գունազարդ ավտոբուսը վերածել փեթակի. Գորիսեցի մեղվաբույծի հնարամատությունը

Գորիսի բնակիչ 72-ամյա Կարլեն Ճաղարյանը մեղաբուծությամբ է զբաղվում 30 տարուց ավելի: Ընտանեկան գործը ժառանգել է հորից, որը ևս երկար տարիներ մեղվապահ է եղել: Վերջերս Կարլեն Ճաղարյանը որոշեց նորույթ մտցնել իր աշխատանքում՝ գործընթացը դարձնելով առավել արդյունավետ: Ունեցած ավտոբուսը գունազարդեց ու այն դարձրեց փեթակ:

«Իրականում այս գաղափարը նրա համար է, որ աշխատանքս ավելի հեշտացվի ու արդյունավետությունը բարձրանա: Առաջին ավտոբուսը որպես փեթակ գործարկելուց հետո հասկացա, թե որքան արդյունավետ է: Նախկինում երբ մեղվի փեթակները տեղավորում էի դաշտում, որոշ ժամանակ անց, այն այլ վայր տեղափոխելու համար ես պետք է մարդկանց վարձեի, մեծ գումար ծախսեի, մեքենաներ բերեի: Հիմա այդ խնդիրն ու դժվարությունները չկան: Մոտ 15-20 օր անց, ես փեթակները, որոնք արդեն ավտոբուսում են տեղակայված, հեշտությամբ տանում եմ այլ վայր: Լավ մեղր ստանալու գործում ժամանակ առ ժամանակ մեղվափեթակները տեղաշարժելը շատ կարևոր է»,- պատմեց Կարլեն Ճաղարյանն՝ ավելացնելով, որ արդեն փեթակի վերածած երկրորդ ավտոբուսն ունի:

Գորիսում Կարլեն Ճաղարյանը, թերևս ամենամեծ մեղվափեթակ ունեցողներից է: Այս պահին ունի 120 մեղվափեթակ, որի մի մասն է տեղավորել ավտոբուսներում: Տեսնելով, որ իր առաջ քաշած գաղափարը բավական հեշտացնում է գործը, որոշել է ավելացնել ավտոբուս-փեթակների թիվը: Երրորդ ավտոբուսն արդեն ձեռք է բերել, փեթակի վերածելու փուլում է: Գործը մի քիչ դանդաղում է, աշատանքը շատ է, ժամանակը քիչ:

«Ավտոբուս-փեթակ ունենալու առավելությունն ակնհայտ է: Ավտոբուսի մեջ ջերմաստիճանը կայուն է, այն իզոլացված է, կահավորված է, պայմանները ստեղծվել են: Մեղվի հետ աշխատանքը հեշտացվել է, դրա վրա քամին, օդի ջերմաստիճանը, անձրևը չի ազդում: Նախկինում 200-300 հազար գումար պետք է ծախսեի, 15-20 բանվոր ներգրավեի, որ փեթակները տեղաշարժեի, այժմ մեկ ժամվա մեջ, առանց հավելյալ ծախսի, շարժիչը գործի գցելով, ավտոբուս-փեթակը տանում եմ այնտեղ, որտեղ ցանկանում եմ: Ստացվում է բարենպաստ պայման, թե ինձ համար, թե մեղուների»,-ասաց Կարլեն Ճաղարյանը: Հարցին, թե որքանով մեղուները հեշտությամբ հարմարվեցին նոր պայմաններին, Կարլեն Ճաղարյանը նշեց, որ այստեղ ևս փոքրիկ հնարամտություն էր պետք: Փեթակներն ավոտբուսում տեղավորելուց հետո անմիջապես այն տեղափոխում է այլ վայր՝ 15 կմ հեռու, որպեսզի նախկինում եղած տարածքին ծանոթ լինելը խնդիր չառաջացնի: Արդյունքում, հեշտությամբ հարմարվեցին նոր պայմաններին:

Նրա խոսքով, նման գաղափար Գորիսում դեռ չէր իրագործվել: Կարլեն Ճաղարյանը մեծ ոգևությամբ ու սիրով է պատմում իր գործի մասին: Նշում է, որ մեղվաբուծության ամբողջ գործընթացն ինքն է ղեկավարում, յուրաքանչյուր մանրուք պահելով անձնական ուշադրության կենտրնում: Խնդիր է դրված ունենալ որակյալ մեղր, որի գնահատողների պակաս չունի: Չի դժգոհում սպառումից, քանի որ ունի կոնկերտ սպառողներ, որոնք մշտապես իրենից են մեղր ձեռքբերում:

«Ամեն դեպքում մեղվաբուծությամբ զբաղվողների համար շատ կարևոր է շուկան, մեղրի իրացումը: Այսօր շուկան փոքր է, իսկ շուկայում շատ է նաև ոչ որակյալ մեղրը, մեր քաղաքացիներն էլ հիմնականում չեն տարբերում որակյալը: Այն որակյալ է, թե ոչ, կարելի է փորձել բազմաթիվ միջոցներով, դրանցից մեկը մուգ թեյի օգնությամբ: Մեկ գդալ մեղրը լցնում եք մուգ թեյի մեջ: Եթե այն լավն է, ուրեմն պետք է մուգ թեյը գունաթափվի»,-ասաց Կարլեն Ճաղարյանն՝ հորդորելով գնել որակյալը, մանավանդ, որ գնային տարբերությունը քիչ է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում