ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին քննարկվում է Չեխիայի հետ ռեադմիսին համաձայնագրի վավերացման հարցը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց, թե Չեխիան նյութական աջակցություն կտրամադրի արդյոք ՀՀ վերադարձող քաղաքացիներին: Ինչպես նշեց պատգամավորը. «Կարող ենք գործ ունենալ երկար ժամանակով Հայաստանը լքած քաղաքացիների հետ, որոնք իրենց տևական բացակայության հետևանքով տունն են վաճառում, կորցնում աշխատանքը»:
Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ ԵՄ որոշ երկրներ Հայաստան վերադարձող քաղաքացիներին նյութական աջակցություն էին տրամադրում. «Մենք ունե՞նք Չեխիայի հետ այդպիսի հանձնառություն»:












































