Ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Արթուր Ջավադյանի հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ մեր հետագա գործունեության առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Կենտրոնական բանկում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին:
«Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման եւ տնտեսական հարցերի վերլուծության եւ նաեւ մեր միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակիպրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, եւ այդ նախագծերի իրագործումն իսկապես շատ մեծ հաջողություն կլինի ՀՀ-ի եւ ՀՀ տնտեսական մտքի զարգացման առումով»,-ասաց Փաշինյանը:








































