ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԲ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։ Վարչապետի խոսքով՝ մեր մարտահրավերներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես պետք է անել, որ բանկային համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, դառնա երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն։
Արդեն նախկին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման և տնտեսական հարցերի վերլուծության գործում։









































