Նոր տիպի կորոնավիրուսը հիվանդի մոտ մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Այս մասին զգուշացնում են բրիտանացի գիտնականները։
Նրանք իրենց աշխատանքում վիճակագրություն են ներկայացրել, որը հրապարակվել է New England Journal of Medicine ամսագրում։ Ըստ դրա, COVID-19-ը իսկապես մեծացնում է շաքարախտի ռիսկը նրանց մոտ, ովքեր նախկինում չեն տառապել դրանով:
Բացի այդ, արդեն առկա դիաբետը կարող է խորանալ կորոնավիրուսով հիվանդների մոտ։ Հետազոտությունը պարզել է, որ ACE-2 սպիտակուցը, որը պատասխանատու է COVID-19-ի՝ բջիջներ մուտք գործելու համար, ազդում է այն օրգանների վրա, որոնք պատասխանատու են գլյուկոզայի նյութափոխանակման համար։






































