Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել ավիահաղորդակցության լիակատար բացման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրի քաղաքական ավիացիայի նախարար Մուհամմեդ Մանար Ինաբան նշել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Նա նշել է, որ թռիչքները կվերականգնվեն երկրի բոլոր օդանավակայաններում:
Ավելի վաղ ավիահաղորդակցությունը երկրում դադարեցվել էր կորոնավիրուսային համավարակի ֆոնին:






































