Այդահո նահանգից Դեյվիդ Ռաշը դարձել է Գինեսի ռեկորդակիր։ Նա սամուրայի թրով մեկ րոպեում 65 կիվի կտրեց՝ ընթացքում հավասարակշռությունը պահելով տախտակի վրա: Այս մասին հայտնել են UPI գործակալությունից:
Օգնականը պտուղը նետում էր Ռաշին, իսկ նա սուր շեղբով կտրում էր դրանք օդում։
«Հավատացեք ինքներդ ձեզ, և կարող եք շատ բան անել», – ավելի ուշ նվաճումը մեկնաբանեց ռեկորդակիրը:
Ընդհանուր առմամբ, Դեյվիդ Ռաշն արդեն ունի ավելի քան 150 նվաճում Գինեսի ռեկորդների գրքում: Վերջերս նա 16,53 վայրկյանում ծղոտով 1 լիտր լիմոնադ խմեց, իսկ անցած տարի մեկ րոպեում կարողացավ կոտրել 98 մատիտ:
Ռաշը ռեկորդները սահմանում է որպես բնական գիտությունները ժողովրդականացնելու համար կազմակերպված արշավի մաս: