Bentley ընկերության ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը պաշտոնապես հաստատել է, որ իր ընկերությունը պատրաստվում է ջիփ արտադրել: Նրա խոսքերով՝ նոր մեքենան կարող է մրցակցել այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են Land Rover Discovery-ը և Porsche Cayenne-ը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Bentley ապրանքանիշը պատրաստվում է տեղ զբաղեցնել նաև ջիփերի սեգմենտում: Այդպիսի մեքենաների պահանջարկը կարող է մեծ լինել ԱՄՆ-ում, որն աշխարհի մեր մեծագույն շուկան է: Մենք դուրս կգանք նաև չինական և եվրոպական շուկաներ, որտեղ նույնպես այս տիպի մեքենաները պահանջարկ ունեն»,- նշել է Վոլֆգանգ Դյուրհայմերը:
Նախնական տեղեկություններով՝ Bentley-ի նոր մոդելը կոչվում է Gross Continental: Մեծ Բրիտանիայում այդ մեքենայի գինը լինելու է 120 հազար ֆունտ: Բացի Ջիփից՝ այդ ընկերությունը պատրաստվում է թողարկել մեծ 4 դռնանի հերբեք և կուպե: