Սեպտեմբերին Վրաստանում կանցկացվեն հինգերորդ բազմազգ հրամանատարաշտաբային Noble Partner 2020 զորավաժությունները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին իր գերատեսչության աշխատանքի վերաբերյալ զեկույցի ժամանակ:
Ըստ Գարիբաշվիլիի՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերների հետ համագործակցությունը ուղղված է Վրաստանի պաշտպանության ուժերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության համար համատեղելիության մակարդակի բարձրացմանը:
Արժանի գործընկեր վարժանքներն անցկացվում են Վրաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարության տակ 2015 թվականից: Սովորաբար դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններից և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկեր երկրներից մինչև 3 հազար զինծառայող: Զորավարժություններում ներգրավված են տարբեր զենքեր:
Զորավարժությունների նպատակն է` բարձրացնել պատրաստականությունը և համատեղելիությունը Վրաստանի, Միացյալ Նահանգների և գործընկեր երկրների միջև, ինչպես նաև բարելավել պաշտպանական և հարձակողական գործողությունների հմտությունները և նպաստել Սևծովյան ավազանում անվտանգության միջավայրին:
Նախատեսվում է, որ Noble Partner 2020-ը կներառի մի շարք նոր ուղղություններ, ներառյալ` կիբերանվտանգության և տեղեկատվական: