Saturday, 27 06 2026
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում

Ադրբեջանը քարոզչական պարզունակ հնարք է գործադրում՝ միտված իբր սեպ խրելու հայ-իրանական հարաբերությունների մեջ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես գիտեք, հունիսի 11-ին Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սկզբնապես «Թվիթեր» սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածել, որ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավար և անդամներ հորջորջվող անձինք հանդիպել են Բաքվում Իրանի դեսպանի հետ, նշելով, թե վերջինս իբր «կրկին հայտնել է Իրանի լիակատար աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջության կապակցությամբ և դատապարտել է Հայաստանի բռնազավթումը»։

Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը, սակայն, բովանդակային առումով բավական տարբեր տեղեկություն է հրապարակել։ Դրանում մասնավորապես չկա որևէ հիշատակում իբր «Հայաստանի բռնազավթման դատապարտման» մասին,մինչդեռ կա հստակ արձանագրում խնդիրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։

Ինչ վերաբերում է «տարածքային ամբողջականությանը», ապա իրանցի տարբեր պաշտոնյաներ այս սկզբունքի մասին հայտարարություններն անում են ելնելով հիմնականում երկու հանգամանքից՝ մի կողմից Իրանը բազմէթնիկ քաղաքական միավոր է և ունի անջատողականության անթեղված օջախներ երկրի տարբեր հատվածներում, իսկ մյուսից՝ պաշտոնական Թեհրանը դեմ է Մերձավոր Արևելքում իր դաշնակից Սիրիայի և Իրաքի մասնատմանը։

Մեկ այլ կարևոր նրբություն էլ կա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դատելով միջազգային իրավունքի մեր մասնագետների հետ խորհդակցություններից, ամենևին չի ենթադրում Արցախի դրա մաս լինելը, որովհետև Արցախը և Ադրբեջանը զուգահեռաբար անկախացել են ԽՍՀՄ-ից, ինչից բխում է, որ առաջինը երբևե մաս չի կազմել անկախ Ադրբեջանի։

Ուշագրավ է, որ իրանական պաշտոնական աղբյուրում հստակորեն արձանագրվել է, այսպես կոչված (որակումն իմն է), «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպություն (sic!) բնորոշումը, ինչը ցույց է տալիս որ Իրանի դեսպանի հետ հանդիպող անձինք ընդունվել են որպես կազմակերպության, այլ ոչ թե Արցախի գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։

Անհայտ է, որ ադրբեջանական կողմից տարածված լրատվության մեջ՝ Իրանի դեսպանի հետ հանդիպման բովանդակային մասում ակնհայտ ապատեղեկատություն ներառելը և ցանկալին իրականություն ներկայացնելը քարոզչական պարզունակ հնարք է՝ միտված իբր սեպ խրելու հայ-իրանական հարաբերությունների մեջ՝ ելնելով Հայաստանը նաև հարավից շրջափակելու թուրք-ադրբեջանական անթաքույց ծրագրի «տրամաբանությունից»։

Եվ վերջում, կարծում էր ճիշտ կլիներ, եթե Բաքվում Իրանի դեսպանը մինչև այս արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպելը նկատի ունենար, որ դրա ղեկավար հորջորջվող Թուրալ Գանջալիևը սերտ կապեր ունի ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստական կառույցների հետ, ինչի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև համացանցային բաց աղբյուրներում»:

https://www.facebook.com/vardan.voskanian/posts/3377297952308640

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում