Պեկինում «Սինֆադի» խոշոր շուկաներից մեկում կորոնավիրուսի օջախ են հայտնաբերել, գրում է «Սինցզինբաո» թերթը՝ հղում անելով շուկայի կառավարչին։ Հաղորդվում է, որ 52-ամյա տղամարդ է հիվանդացել, այնուհետև 25 և 37 տարեկան տղամարդիկ են վարակվել։ Պեկինի իշխանությունները համաճարակաբանական հետաքննություն են սկսել։
Շուկայի կառավարիչը նշել է, որ SARS-CoV-2-ը հայտնաբերվել է տախտակի վրա, որն օգտագործվում է ներմուծված սաղմոնը կտրատելու համար։ Պարզվել է, որ վարակված ձուկը շուկա է ներմուծվել Ցզինշենի ծովամթերքի փակ շուկայից, որտեղ ավելի վաղ կորոնավիրուսի օջախ էր հայտնաբերվել։
Բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել ներմուծված ձկան հետ, կարանտինում են գտնվում։ Շուկայում ժամանակավորապես փակել են մսով և ծովամթերքով սրահները։
Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 83 հազար մարդ, բուժվել է 78 հազարը, մահացել է 4634 մարդ։










































