Ֆրանսիան անհանգստացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել միջազգային քրեական դատարանի դեմ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին:
Նախարարի խոսքով ՝ «այս որոշումը լուրջ հարձակում է դատարանի դեմ» և «կասկածի տակ է դնում արդարադատության բազմակողմանիությունն ու անկախությունը»:
Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ չմտցնել, քանի որ դատարանը ունիվերսալ նշանակությամբ միջազգային քրեական միակ ատյանն է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով պատժամիջոցներ էր թույլատրում Միջազգային քրեական դատարանի անդամների նկատմամբ, որոնք հետաքննում են Աֆղանստանում ԱՄՆ հնարավոր հանցագործությունները:










































