Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԵԽ երեք պատգամավորների հայտարարությունը

Եվրոպայում գործող իր բոլոր անդամ-կազմակերպությունների անունից ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Տրաիան Բասեսկուի և Ժելյանա Զովկոյի հայտարարությունը Հայաստանի և Արցախի միջև նոր մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այս մասին  հաղորդել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։

«Դժբախտաբար, այսպիսի հայտարարությունները ոչ միայն վնասակար են խաղաղության գործընթացի համար, այլև խախտում են մարդու հիմարար իրավունքները, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման և զարգացման իրավունքը: Այս իրավունքներն անքակտելի են և ոչ մի կերպ պայմանավորված չեն երկրի կարգավիճակով:

Այսպիսով այս հայտարարությունը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի արժանահավատությանը որպես ժողովրդավարության պաշտպանի:

Սույն հայտարարության հեղինակներն իրենց «աներեր աջակցությունն» են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և հետևաբար նաև դրա հիմնարար սկզբունքներին: Որքանո՞վ է տրամաբանական հայտարարել այս մասին և հաջորդ նախադասության մեջ պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Յուրաքանչյուրի համար, ով նույնիսկ մակերեսորեն է ծանոթ է բանակցային գործընթացին, պարզ է, որ այս հայտարարության էությունը, փաստորեն, խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը և այն ամենը, ինչի շուրջ մինչ այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Անկախ նրանից, թե դա նպատակաուղղված է արվել, թե ոչ, ներքուստ իրարամերժ այս հայտարարությունը, ցավոք, բառացիորեն արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, այն է՝ լիովին մեկուսացնել Արցախի բնակչությանը: Դժբախտաբար, այս հայտարարությունը նաև խրախուսում է մի ռեժիմի ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, որը հայտնի է խոսքի ազատության նկատմամբ բռնությամբ, սկանդալային, և լայնալածալ կոռուպցիոն մեխանիզմներով (Ադրբեջանական լվացքատուն), ինչպես նաև ժամանակակից ստրկություն խրախուսելով: Այս ամենը պարբերաբար հայտնվում է հետաքննող լրագրության հայտնի հարթակների ուշադրության կենտրոնում:

Որպես Եվրոպայի քաղաքացիներ մենք վստահ ենք, որ Եվրամիությունը արժեքների վրա հիմնած միություն է: Մենք հավատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի անդամները, այս դեպքում այն հիմնական քաղաքական խմակցություններից, ինչպիսիք են ԵԺԿ-ն և ՍԴԱԱ-ն, պատասխանատու են և այդ արժեքները պահպանելու բարոյական պարտավորություն ունեն:

Հետևաբար, մենք կոչ ենք անում այս հայտարարության հեղինակներին զերծ մնալ ճնշման հռետորաբանությունից, բնիկ ազգաբնակչության մեկուսացումը խրախուսելուց և փոխարենը բարձրաձայնել այն փաստը, որ Արցախի ժողովուրդը ներկայումս ստիպված է համաշխարհային համաճարակը միայնակ հաղթահարել»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում