Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ում խաղն է խաղում Գագիկ Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանն ի՞ր խաղն է խաղում, թե՞ ուրիշի: Կառավարության հրաժարականի պահանջից հետո այդ հարցը հնչում է հաճախ, թեև պետք է նկատել, որ այդ հարցը ԲՀԿ գործունեության ընթացքում հնչել է պարբերաբար:

Անկասկած է, որ ստեղծվելով իշխող համակարգի հակասությունների և 2007-08 թվականների ընտրական փուլի պայքարին ընդառաջ, ձևավորվելով այդ համակարգում, ԲՀԿ-ն իր մեջ կրում էր գործնականում տարբեր թևերի ազդեցություն, իհարկե՝ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գերակայությամբ: Երկրորդ նախագահը, մեծ հաշվով, միշտ էլ մնաց ԲՀԿ «բաժնետիրական փաթեթում» գերակա, մինչև 2015 թվականի փետրվար, երբ Սերժ Սարգսյանը գրեթե ուղիղ հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը խաղում է ուրիշի, այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի խաղը:

Քոչարյանական թևը լքեց կուսակցությունը, թեև հնարավոր է ոչ ամբողջությամբ, այլ առավելապես տեսանելի և «հարվածային» առումով: 2017 թվականին Գագիկ Ծառուկյանն արդեն վերադարձավ, թերևս, Սերժ Սարգսյանի խաղի շրջանակում: 2018 թվականի հեղափոխությանը միանալով, «Բարգավաճ Հայաստանը» ըստ էության հայտնվել է տարբեր խաղերի խաչմերուկում:

Այստեղ, թերևս, անհրաժեշտ է կատարել երևի թե ամենաէական արձանագրումը: Պետք է տարբերակել ԲՀԿ խաղ և Գագիկ Ծառուկյանի խաղ հասկացություններն ու իրողությունները: Ծառուկյանն ունի իր առանձին խաղը, և դա ամենևին քաղաքական խաղ չէ: Դա շատ պարզ անձնական խաղ է, ավելի շուտ՝ անձնական մտահոգություն: Այլ հարց է, որ նա ներքաշված է ԲՀԿ խաղի մեջ, որի մեջ ներքաշված խմբերը և շահերը արդեն շատ են: Ծառուկյանը հանգամանքների բերումով այդ բուրգի գագաթին է, սակայն ինքն էլ, թերևս, հիանալի պատկերացնում է, որ չի տիրապետում ամբողջ բուրգի տրամաբանությանը: Դրա վկայություններն այն են, որ «Բարգավաճ Հայաստան»-ի գործունեության ծիրում բավականին հաճախ է տեղի ունենում այսպես ասած՝ «հարվածային» դեմքերի փոփոխություն, որը ենթակա չէ որևէ հստակ ռազմավարական տրամաբանության: Ծառուկյանն այդ գործընթացի համակարգողն է, բայց ոչ կառավարողը: Նա լուծում է շատ ավելի պարզ խնդիր, քան թվում կամ վերագրվում է: Նա ընդամենը փորձում է անել այնպես, խաղալով այդ հաճախ անգամ իրարամերժ ներքին շահերի վրա, որ ԲՀԿ-ն իր այդ «բաժնետիրական» բնույթով իր համար չդառնա անձնական ռիսկ: Մեծ հաշվով, թեև առերևույթ Ծառուկյանը ընդդիմադիր կուսակցապետի կարգավիճակով պայքարում է քաղաքական իշխանության դեմ, և նաև ընդդիմադիր այլ մրցակիցների դեմ, խորքային, էքզիստենցիալ իմաստով պայքարում է հենց ԲՀԿ և դրա կարգավիճակից բխող ռիսկերի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում