Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
«Սահմանափակելով հավաքների ազատությունը` երաշխավորվում է մարդու կյանքի իրավունքը»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ինչ վերաբերում է տեղորոշման վերաբերյալ հնչած քննադատություններին, նա ասաց. «Ես երևի 10 անգամ խոսել եմ այդ մասին»:
Վարդանյանի խոսքով` իրենք առաջնորդվում են ԱՀԿ-ի առաջ քաշած չափանիշներով:
Ոստիկանության գործողությունների մասին խոսելով` նա նշեց, որ ինքն անձամբ է ներկա եղել, թե ինչպես են նախկինում ընդդիմադիրի ձեռքը սեղմելու համար անձին բերման ենթարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































