«ՌԻԱ Նովոստի» –ի փոխանցմամբ ՝ Փարիզի ոստիկանությունը Ելիսեյան դաշտերում բողոքի ակցիա է կազմակերպել՝ «Չկա ոստիկանություն՝ չկա խաղաղություն» կարգախոսով:
Սկզբում իրավապահները շրջապատել են Հաղթանակի կամարը ավտոմեքենաներով, որոնց վրա փակցված են եղել ոստիկանության ծառայության ընթացքում ստացված վերքերով պատկերներով պաստառները: Այնուհետև նրանք ոտքով շարժվել են դեպի Ելիսեյան դաշտեր:
Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ: Նրանք հայտարարել են, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն աջակցում իրենց ոստիկանության աշխատակիցներին: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև ընդգծել են, որ ոստիկանները ռասիստ չեն, և կոչ են արել վերջ տալ ոստիկանության հանդեպ ատելությանը:










































