«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել.
«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։
‼️Ի գիտություն.
✅ Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։
‼️Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը ցավոք սրտի Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմի մեջ և այդ տրամաբանությամբ, ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ։
‼️Ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում Արմեդ համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։
✅Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ, անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլյացված ինֆորմացիայի տարածումը։
#Առողջ եղեք‼️
Սիրով` #ՆորքԻԿՀ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներով տարածվել էր լուր, թե Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
https://www.facebook.com/norkinfekcion/posts/2055048397973252?__xts__[0]=68.ARDTc_2Q6PGfgjJtlZKUOm2-j25KoWFZwlWGBL5iQiAIE_F7Oxn-11-nthkfaEJWSQeCDJqptNoyhpca8lCS_12ZB7WsvGeuXwcd4GQ_AFhUi7uRNehF5w1qv78oCuHcsuevlfEdgEbYyA8sqxd7bZiyQA8twnwXDaOgg9Qx8VolIqUrDdE1pF0cfn3w3_D0IHCGVi5stEpDOOXWpnCcPHGcxJ9BfbHoOkh5xAnOVeneOTAjK4UYHu61w515J0K2pL4-3EjlQyPUW2Sv7AXaS_lFz5xQ9RDCZIMVDijWf52f8Wi39-GOkujrauTQLRJiRQd20u_oceVf_5MSrIQrwN-R&__tn__=-R











































