Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Փաշինյանը մոսկովյան այս այցին հանդես կգա ուժեղի դիրքերից

Եվրոպական խորհրդարանը Հայաստանի մասին առնվազն տարօրինակ հայտարարություն է տարածել: ԵԽ-ում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցողը և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։ Նրանք մտահոգություն են հայտնել Հայաստանի և Արցախի այդ նախաձեռնության վերաբերյալ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Սարգիս Գրիգորյանը, վերլուծաբան Գոռ Մադոյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հայտարարությունն անակնկալ չէր, քանի որ նման հայտարարություններ շատ են եղել, այլ հարց է, որ անհրաժեշտ էր նախապես աշխատանք կազմակերպել գործընկերների հետ, երկար ժամանակ բացթողում է եղել. «2018թ. հետո ստեղծվել է ստարտային հնարավորություն, մի քանի ուղղություններով պետք է աշխատել»:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ ԵԽ հայտարարության մոտիվացիան շատ պարզ է՝ Ադրբեջանը կաշառել է՝ խավիարային դիվանագիտությունն է գործի դրել:

Գոռ Մադոյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարության հեղինակներից մեկն Ալիևի ընկերն է, նշեց. «Քանի որ նախադեպեր ունեցել ենք այդպիսի կաշառվածության և այդպիսի հայտարարությունների, այս հայտարարությունն էլ կասկածի տեղիք է տալիս, բայց դա չի բացառում նաև հայկական կողմի աշխատանքի թերացումը: Անհրաժեշտ էր մեր գործընկերներին ներկայացնել, որ այդ նախաձեռնությունը լոգիստիկ բնույթ չունի, այլ Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, անվտանգության խնդիրներ է լուծում. դա շատ կարևոր է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարությունը Հայաստանում ոմանք Մոսկվա չմեկնելու պատրվակ համարեցին, Սարգիս Գրիգորյանը նշեց, որ նման խոսակցություններ կան, բայց շատ կարևոր է, որ մոսկովյան այցը տեղի է ունենալու ուժային կառույցներում փոփոխություններ իրականացնելուց հետո. «Փաշինյանը մոսկովյան այս այցին հանդես կգա ուժեղի դիրքերից»:

Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում որոշակի լարվածություն կա այս փուլում և դա հաճախ տեսանելի է, հաճախ՝ ոչ տեսանելի:

Վարչապետի այցից առաջ ռուսական լրատվամիջոցները նորից հիշել են Հայաստանի երկրորդ նախագահին: Արմեն Վարդանյանի խոսքով՝ Քոչարյանի գործոնը լրացուցիչ լծակ է Մոսկվայի ձեռքին, որով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա. «Բացի դրանից՝ Պուտինը անձնական վիրավորվածություն ունի, քանի որ մերժվել է նրա խնդրանքը՝ ազատ արձակել իր ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում