Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ հունիսի 30-ից հետո Եվրամիության երկրները սկսեն վերացնել ԵՄ մուտքի սահմանափակումները, որոնք ստեղծվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս հունիսի 30-ից հետո ԵՄ մուտքի սահմանափակումների մասնակի և աստիճանական վերացում՝ հիմնված միասնական համակարգված մոտեցման վրա»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԵՄ-ն փակել էր ներքին և արտաքին սահմանները՝ կանխելու համար կորոնավիրուսի վարակի տարածումը:







































